Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իտալիայում հարյուրավոր բարբի տիկնիկներից տոնածառ են պատրաստել

Իտալիայում հարյուրավոր բարբի տիկնիկներից տոնածառ են պատրաստել
13.12.2013 | 16:01

Անսովոր ամանորյա տոնածառը «աճել է» Florentine խանութի ցուցափեղկում:

Մի քանի հարյուր տիկնիկները հավաքվել են նվիրատվության նպատակով: Տոներից հետո խաղալիքները որպես բարեգործություն կնվիրվեն երեխաներին:

Արտասովոր տոնածառները հազվադեպ երևույթ չեն: Նախորդ տարիներին Սանթա-Մոնիկայում պատրաստել են 10 մետրանոց տոնածառ` գնումների համար նախատեսված սայլակներից, Կաունաս քաղաքում` 40 հազար պլաստիկ շշերից, իսկ Լոնդոնում` լեգոյի 600 հազար խորանարդներից: Աբու Դաբիում տոնածառը զարդարված է եղել ոսկյա իրերից և թանկարժեք քարերից:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ